
Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վարանդայի միջազգային օդանավակայանում. Ալիևն ու Էրդողանը տվել են նորաբաց օդակայանի շահագորման մեկնարկը
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի ներկա են գտնվել Վարանդայում միջազգային օդանավակայանի բացման արարողությանը:
Ինչպես ներկայացնում է ՏԱՍՍ գործակալությունը, երկրների ղեկավարներին է հանձնվել նոր օդանավակայանի խորհրդանշական բանալին:
Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդա քաղաքում միջազգային օդանավակայանը կառուցվել է 8 ասմում: Առաջին փորձնական չվերթն այստեղ իրականացվել է սեպտեմբերի 5-ին:
Ինչպես երևում է ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակած տեսանյութում, Թուրքիայի պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել հենց նորաբաց օդակայանում: