
Հայաստան կժամանի Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը

Պաշտոնական այցով հոկտեմբերի 27-28-ը Հայաստան է ժամանելու Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան:
Նա մասնակցելու է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության պաշտոնական բացման արարողությանը:
Նշվում է, որ հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառայի հանդիպումը։
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։