
ԳԴՀ-ի նախագահը Մերկելին խնդրել է կատարել կանցլերի պարտականությունները մինչև նախարարների կաբինետ կազմելը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան կանցլեր Անգելա Մերկելին խնդրել է կատարել պարտականություններն այնքան ժամանակ, քանի դեռ չի կազմվի նոր կառավարություն խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Հոկտեմբերի 26-ին ամյդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Այդ խնդրանքն ստացվել է հիմնական օրենքի 69-րդ պարագրաֆի երրորդ կետին համապատասխան՝ նկատի առնելով, որ այսօր անցկացվում է 20-րդ գումարման Բունդեստագի սահմանադիր ժողովը»,- ասված է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: