Պարո՛ն Եղոյան, պարո՛ն Եղոյան. ԱԺ ընդմիջման ժամին լսվում է Ռուբեն Ռուբինյանի բղավոցը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Գեղամ Մանուկյանին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը թույլ չտվեց ավարտել ելույթն այն բանից  հետո, երբ պատգամավորը ԱԺ ամբիոնից բղավեց.

«Արցախն ուրացողը դավաճան է»։

Նիստը վարող Ռուբինյանը նախ հրահանգեց  անջատել ընդդիմադիր պատգամավորի բարձրախոսը, ապա հրամայեց անվտանգության աշխատակիցներին Գեղամ Մանուկյանին հեռացնել ամբիոնից.

«Չէ՛, դահլիճից պետք չի, ամբիոնից»,- հրահանգն ուղղելուց հետո դահլիճ մտած անվտանգության աշխատակիցներին կոչ արեց Ռուբեն Ռուբինյանն ու հայտարարեց 20 րոպե ընդմիջում։

Նշենք, որ ընդմիջման ժամին լսվում էր Ռուբեն Ռուբինյանի՝ «Պարո՛ն Եղոյան, պարո՛ն Եղոյան» բղավոցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031