
ՊՆ, ԱԳՆ և ԱԱԾ ղեկավարների փոխարեն ովքե՞ր ներկա կլինեն ԱԺ փակ քննարկմանը

Այսօր խորհրդարանում ժամը 14:30-ին փակ ռեժիմով մեկնարկելու է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում: Հիմնական զեկուցողը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն է:
ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները պահանջել են, որպեսզի խորհրդարան ներկայանան ՀՀ արտաքին գործերի, Պաշտպանության նախարարները և ԱԱԾ տնօրենը:
168.am-ին հայտնի դարձավ, որ այս պահին հստակեցվել է, որ փակ ռեժիմով քննարկմանը ներկա կլինեն ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը: Արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Պաշտպանության նախարարի ու ԱԱԾ տնօրենի գալու վերաբերյալ դեռևս հստակ տեղեկատվություն չկա, սակայն ընդդիմադիր պատգամավորները կարծում են, որ նրանք չեն ներկայանա քննարկմանը: