Բաժիններ՝

«Դու միշտ կարող ես ինձ վրա հույս դնել»․Հռոմի պապը՝ Մեսսիին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շնորհակալություն է հայտնել արգենտինական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին «Մեծ սիրով» մակագրությամբ մարզաշապիկի համար։

Երկուշաբթի օրը Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքը պաշտոնական այցով մեկնել է Վատիկան և Ֆրանցիսկոսին նվիրել Մեսսիի մարզաշապիկը։

Հրւմի պապե, մասնավորապես, ասէլ :. «Եղբա՛յր, շնորհակալ եմ ինձ ուղարկած մարզաշապիկի համար, քո նվիրումի և քո պարզության համար։

Շնորհակալ եմ ձեր հաստատակամության համար: Մնա նույնը. Աստված օրհնի ձեզ, դու միշտ կարող ես հույս դնել ինձ վրա: Ուրախ եմ, որ դու մեծամիտ չես »:

Հռոմի պապը արգենտինացի է և ֆուտբոլի մեծ երկրպագու։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս