
Հենրիկ Ճղրիկյանը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

Եվրոպայի երիտասարդների առաջնությունը հայ բռնցքամարտիկներն ավարտում են հերթական ոսկու նվաճմամբ։
Այս անգամ չեմպիոնական տիտղոս է նվաճել 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը։Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Գյումրու մարզադպրոցը ներկայացնող բռնցքամարտիկը եզրափակչում տպավորիչ հաղթանակ է տոնել չեխ Դավիդ Պոլակի նկատմամբ։ Մեր մարզիկը շատ գրագետ մենամարտ է անցկացրել և նույնիսկ 3-րդ ռաունդում նոկդաունի ենթարկել մրցակցին։
Մեր երկիրը Եվրոպայի առաջնությունում թիմային պայքարում գրավել է 3-րդ տեղը։