«ՀՀ ԱԽ քարտուղարը, պաշտպանությանը նախարարը ՄԻՊ-ին հակադարձելու փոխարեն, պետք է պատասխան տան՝ ի՞նչ հանգամանքներում ադրբեջանական զորքերը ներխուժեցին ՀՀ տարածք»․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանությանը նախարարը ՄԻՊ-ի՝ Սոթք-Խոզնավար հատվածի վերաբերյալ ներկայացվող զեկույցներին ակտիվ հակադարձելու փոխարեն, պետք է նախ պատասխան տան՝ ինչպե՞ս, ի՞նչ հանգամանքներում ադրբեջանական զորքերը մայիսի 12-ին անարգել, առանց մարտերի տարբեր խորություններով ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք։

Այդ ագրեսիայի պատասխանը ո՞վ է տալու։ Ո՞վ է պատասխան տալու սահմանագծի այդ հատվածն անպաշտպան թողնելու, Ադրբեջանին համապատասխան հատվածում «չդիմավորելու» և պաշտոնական տեղեկություններով, մինչև 3.8 կմ խորությամբ ներթափանցումը թույլ տալու համար։

Թե չէ բուն խնդիրը թողած ԱԽ քարտուղարը հեքիաթ է պատմում, թե բա՝ բանակցում ենք, որ դուրս գան, ՊՆ-ն ասում է՝ ադրբեջանցիները ամրաշինական աշխատանք չեն տանում և այլն։

Ձեր մանր-մունր խորամանկությունները գնացեք ձեր շրջապատում քննարկեք, մեզ պատասխան տվեք վերևում շարադրածս հարցադրումների վերաբերյալ։

Սրանց նայի, երկիրը մաս-մաս հանձնել ու հանձնում են, բայց իրենք մարդ են ման գալիս, որ վրեն մունաթ գան»։

Տեսանյութեր

Լրահոս