Լավրովն Արցախի հետ կապված մարդասիրական հարցեր կքննարկի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 22-ին կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսի հետ։ Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը:
«Հոկտեմբերի 22-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ, ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավար Մարտին Գրիֆիթսի հետ»,- ասել է նա:
«Նախատեսվում է քննարկել ՄԱԿ-ի միջոցով մարդասիրական օգնության տրամադրման հարցերը Սիրիայում, Աֆղանստանում, Եմենում, Եթովպիայում, Ուկրաինայում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում»,- հավելել է նա։