«Բոլորս էլ գիտեք, որ պատերազմը բերեց դավաճանն իր կնոջ հետ». Պատերազմում զոհվածի հայր
Արցախյան 44-օրյա պատերազմի անմահ հերոս Գոռ Երմալովյանի հոր՝ Վարդան Երմալովյանի խոսքով՝ չեն կարողանում հաշտվել այն պատերազմի հետ, որը բերեց Նիկոլ Փաշինյանն իր կնոջ հետ։
«Մենք չենք կարող հաշտվել այդ պատերազմի հետ, որը բերեց այդ ստորն իր կնոջ հետ։ Բոլորս էլ գիտենք, որ պատերազմը բերեց դավաճանն իր կնոջ հետ։ Գիտենք, որ այս ստորները Ալիևի կնոջը հրավիրում էին Շուշի, բա եկել է՝ գնա։ Պատերազմն ինքը չդադարեցրեց, մենք ասում ենք, որ ամիս 4-ին, 10-ին ու ցանկացած պահի կարող էր կանգնեցնել պատերազմը, ինքը կարող էր հեռախոսն ականջին դնել ու այս պայմաններից լավ պայմաններում կանգնեցնել պատերազմը։ Ալիևն ամեն օր ասում էր, որ զորքը հետ քաշեն, Քարվաճառը վերցնեն, Հադրութի ու Շուշիի մասին խոսք չկար, բայց սա չկանգնեցրեց, ինքն արյուն է սիրում։ Պատերազմի ժամանակ Ենոքավանից ասում էր՝ ես սենց հրամանատար եմ, իսկ պատերազմից հետո ասում էր՝ ես մոդերատոր եմ, այ ստոր արարած, դու ի՞նչ ես»,- «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած հերթական քննարկման ժամանակ ասաց հերոսի հայրը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Լելե Թեփեի օպերացիա չի եղել, ինչպե՞ս չի եղել, երբ տղաները ամսի 2-ին գրավել են Լելե Թեփեն ու դրանից հետո զանգել են։
«Գրավին, տվեցիք, հիմա ասում եք՝ չի՞ եղել, փակո՞ւմ եք, փակողն ԱԻՆ նախարար Փիլոյանն է, իր հրամանով, ես մեր զինվորականներին չեմ թերագնահատում, մեր զինվորականները կռվել են, հրամանատարն էլ զինվորի հետ կռվել ու զոհվել է։ Մայոր Էդգար Մաթևոսյանն իր զինվորների հետ կռվել է, քանի կիլոմետր զինվորներն իրենց հրամանատարի դին իջեցրել են ներքև։ Փիլոյանը, Արթուր Քոչարյանը՝ Կուբաթլուի հրամանատարը, սրան են ենթարկվել, նա հազարավոր զինվորների միտումնավոր հրամանով սպանել է։ Ասեմ՝ զինվորին տարել թողել ու փախել են, մի տոկոս սուտ չեմ խոսում, ես գնացել եմ, այդ դժբախտությունն իմ աչքով եմ տեսել։ Մենք ամեն ինչ գիտենք, այս ստորների դատավարությունը պետք է հրապարակում կայանա։ Մենք ասում ենք՝ «Հաայստան» դաշինքը ընտրություններում չանցավ, մենք գիտենք՝ ինչու չանցավ, այ էդպիսի կամբատները կանչում էին զինվորներին ու ասում էին, թե՝ գնացեք ձեր ընտանիքի անդամներին ասեք, որ քեռին ձեզ փրկեց, ու պետք է ձեն տաք, էլ դաշինքը ինչպե՞ս կանցներ»,- շեշտեց Վարդամ Երմալովյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում