Բաժիններ՝

Բռնցքամարտի ընտրանին մեկնել է Սերբիա

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնել է Սերբիա` մասնակցելու աշխարհի առաջնությանը:

Հայաստանի հավաքական թիմը Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնությունում հանդես կգա հետևյալ կազմով. Սեյրան Եղիկյան (48 կգ քաշային կարգ), Արթուր Հովհաննիսյան (51 կգ), Վահե Բադալյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63.5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Արման Դարչինյան (71 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և Դավիթ Չալոյան (գերծանր)։

Աշխարհի առաջնությունում բռնցքամարտիկները կմրցեն 13 քաշային կարգերում: Հայաստանը ներկայացուցիչներ կունենա 11-ում: Աշխարհի առաջնությունն այս տարի բացառիկ է: ԱԻԲԱ-ի որոշմամբ աշխարհի չեմպիոնները կստանան 100 հազար ԱՄՆ դոլար, փոխչեմպիոնները` 50 հազար, իսկ բրոնզե մեդալակիրները` 25 հազար: Առաջնությանը մասնակցում են 650 բռնցքամարտիկ աշխարհի 105 երկրից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031