
Պայթյուն է որոտացել Պակիստանի գործարանում

Հոկտեմբերի 21-ին առնվազն երկու մարդ է զոհվել, եւս մեկը տուժել Պակիստանի Փենջաբի նահանգի մայրաքաղաք Լահորում ըմպելիքների արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել է ARY News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ձեռնարկության շենքում հրդեհ է բռնկել կաթսաներիրց մեկի պայթելուց հետո: Յոթ հրշեջ բրիգադներ են ժամանել պատահարի վայր կրակը մարելու համար: Շենքում կոտրվել են ապակիները, վնաս է հասցվել մերձակայքում գտնվող շինություններին: Ինչպես նշվումէ, զոհվածների թվում են մեկ անցորդ եւ գործարանի մեկ բանվոր: Ֆաբրիկայի պահակն այրվածքներով հոսպիտալացվել է: Միջադեպի պատճառների մասին տեղեկատւթյուն հեռուստաալիքը չի հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: