
«Երբ մտանք Լաչինի միջանցք, թշնամին հասկացավ, որ հետագա դիմակայությունն անօգուտ է». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգելանի (Կովսական) ազատագրումը ճանապարհ է բացել զինված ուժերի համար դեպի Կուբաթլու (Սանասար), ապա դեպի Լաչինի միջանցք»:
«Ուղիղ մեկ տարի առաջ մեր բանակն ադրբեջանական դրոշը բարձրացրել է Զանգելանում (Կովսական), որի ազատագրումից հետո ճանապարհ է բացվել դեպի Կուբաթլու (Սանասար), իսկ 5 օր անց այն ազատագրվել է: Այնուհետև մենք դուրս եկանք դեպի Լաչինի միջանցք»,- Ալիևին մեջբերում է Minval.az-ը:
Ադրբեջանցի նախագահը հավելել է. «Երբ մտանք Լաչինի միջանցք, թշնամին հասկացավ, որ հետագա դիմակայությունն անօգուտ է»: