Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հրթիռների փորձարկումն ուղղված չէ ԱՄՆ-ի դեմ

ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն պնդում է, որ սուզանավի բալիստիկ հրթիռի վերջերս անցկացված փորձարկումն ուղղված չէ ԱՄՆ-ի կամ որեւիցե այլ երկրի դեմ, եւ արձակման մասին Վաշինգտոնի ու ՄԱԿ-ի հայտարարությունն անվանում է «անիմաստ» եւ «սադրիչ»:

Այդ մասին հաղորդել է հյուսիսկորեական (ԿԿՀԳ) գործակալությունը (Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալություն): Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունը արձակման վերաբերյալ ԱՄՆ-ի մեկնաբանություններից հետո հայտարարում է, որ Վաշինգտոնը չպետք է «անհանգստանա» վերջերս անցկացված փորձարկումների պատճառով, քանի որ ԿԺԴՀ-ն միայն «օգտվում է պաշտպանության իր իրավունքից»:

«Վերջերս փորձնական արձակում անցկացնելիս մենք չենք մտածել ԱՄՆ-ի մասին կամ (գործողությունը) չենք ուղղել նրա դեմ, դա աշխատանք է, որն արդեն պլանավորված է եղել միայն հանուն երկրի պաշտպանության… դրա նպատակը պատերազմի կանխումն է եւ սուվերեն իրավունքների պաշտպանությունը»,-գործակալությունը մեջբերում է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունը: ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն նաեւ իր հայտարարության մեջ ԱՄՆ-ին մեղադրել է երկակի ստանդարտների մեջ՝ հորդորվելով երկրին չդատապարտել «սպառազինությունների նույնպիսի համակարգերի մշակման կամ փորձարկման համար, որոնք ունի կամ որոնք մշակում է ԱՄՆ-ը»:

Հյուսիսային Կորեայի գերատեսչությունն ընդգծում է, որ երկիրը ԱՄՆ-ին եւ Հարավային Կորեային բացառել է գլխավոր թշնամիների ցուցակից: Ավելի վաղ ԱՄՆ-ը դատապարտել է ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումները եւ քանիցս հանդես է եկել այդ հարցի վերաբերյալ հայտարարություններով: ՄԱԿ-ին առընթեր երկրի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հոկտեմբերի 20-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կոչ է անում ԿԺԴՀ-ին՝ ձեռնպահ մնալ հետագա սադրանքներից եւ ձեռնամուխ լինել առարկայական երկխոսությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս