Բաժիններ՝

ՄԱԿ-ի ԳԱ-ի նախագահը երկրներին կոչ է արել օգնելու Աֆղանստանի հումանտար ճգնաժամի լուծման գործում

Աֆղանստանում հումանիտար խնդիրը շատ սուր է, երկրի ժողովրդին անհրաժեշտ է ամբողջ աշխարհի օգնությունը: Հոկտեմբերի 20-ին այս խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլա Շահիդը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։

«Աֆղանստանում հումանիտար ճգնաժամը տագնապալից փուլում է: Ես բոլորին կոչ եմ անում օգնելու աֆղան ժողովրդին հումանիտար ճգնաժամի հաղթահարման գործում»,- ասել է նա: ՄԱԿ-ի ԳԱ-ի ղեկավարը հավելել է, որ առաջին հերթին անհրաժեշտ է օգնել կանանց եւ երեխաներին: «Կարեւոր է, որ մենք աֆղան ժողովրդին իրավունք տանք որոշելու իր ապագան եւ շարժվելու առաջ՝ չընկրկելով»,- եզրափակել է նա:

Աֆղանստանում ԱՄՆ-ի գործողության ավարտից եւ երկրից կոալիցիայի զորքերի դուրսբերումից հետո «Թալիբան» արմատական շարժումը ծավալեց հարձակում եւ սեպտեմբերի 6-ին հայտարարեց Աֆղանստանի ամբողջ տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին: Սեպտեմբերի 7-ին թալիբները կազմեցին ժամանակավոր կառավարություն: Ներկայումս երկիրը գտնվում է չափազանց բարդ տնտեսական դրության մեջ: Մասամբ դա կապված է այն բանի հետ, որ նրա արժութային պահուստները, որոնք տեղաբաշխված են արեւմտյան բանկերի հաշիվներում, արգելափակված են, իսկ միջազգային հանրակցությունն օրինական չի ճանաչում թալիբների իշխանությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս