
Պատահար՝ Արմավիրի մարզում․ կա տուժած
Հոկտեմբերի 20-ին, ժամը 19:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի ՃՈ մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Nissan Altima» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդը տուժել է։
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր։
Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը: