
Բժիշկը թվարկել է սթրեսը հաղթահարելուն օգնող մթերքները

Էնդոկրինոլոգ եւ սննդագետ Ալյոնա Բարեդոն ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում նշել է այն մթերքները, որոնք օգնում են հաղթահարել սթրեսը եւ բարելավել քունը։
Նրա խոսքով՝ առաջին հերթին հարկավոր է ուտել մագնեզիումով հարուստ մթերքներ՝ ընկուզեղեն, ազնվամորի, մոշ, թուրինջ, ավոկադո:
«Նաեւ անհրաժեշտ է B խմբի վիտամիններ, որոնք պարունակում են բանջարեղենային աղցանները եւ կանաչեղենը:
Օգտակար Օմեգա-3 թթուները մասնակցում են մեկուսացնող միելինային թաղանթի սինթեզին՝ նյարդային բջիջների եւ վերջույթների համար, ինչը բարելավում է նեյրոնների աշխատանքը եւ սթրեսակայունությունը: Դրանք ամենից շատ պարունակում են ձուկը եւ մանր ծովախեցգետինները:
Բացի այդ, օրաբաժնի մեջ հարկավոր է ներառել ամինաթթուներ պարունակվող մթերքները՝ նեխուրը, բանանը, կակաոն: Դրանք մեծացնում են սերոտոնինի նյարդահորմոնի սինթեզը, որն օգնում է սթրեսից դուրս գալ առանց նյարդային համակարգի համար հետեւանքների»,-նշել է բժիշկ-սննդագետը:
Բարեդոն հավելել է, որ նաեւ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել սիսեռի, շվեյցարական մանգոլդի, ձվի եւ արեւածաղկի սերմերի վրա: