
Գերագույն հողատուն շարունակում է թաքցնել հայ ժողովրդից վերջին զարգացումների շուրջ վարվող գործընթացները․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գերագույն հողատուն շարունակում է թաքցնել հայ ժողովրդից ոչ միայն ներքին կյանքին, պատերազմական և հետպատերազմական կորուստների և հետընթացի մասին տեղեկատվությունը, այլև արտաքին աշխարհի և տարածաշրջանի վերջին զարգացումների համատեքստում վարվող գործընթացները:
Եվ այսպես, Նիկոլը մեզանից թաքցնում է, թե.
Ի՞նչ պայմաններով է նախապատրաստվում հայ-ադրբեջանական համապարփակ կարգավորման փաստաթուղթը, որի մասին ակնարկեց նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը:
Ի՞նչ խոստումներ են դրված Ադրբեջանի թմբկահարվող սահմանազատման և սահմանագծման գործընթացի հիմքում:
Ի՞նչ բովանդակություն ունի հայ-թուրքական ստվերային պայմանավորվածությունների գործընթացը, որ վարվում է այդ թվում՝ Վրաստանի վարչապետի բանագնացությամբ:
Ի՞նչ պայմաններով է Հայաստանը համաձայնում և ներգրավվում 3+3 ձևաչափի շուրջ ընթացող գործընթացներում:
Ի՞նչ է ենթադրում տարբեր միջոցներով ակնարկվող նոր ինտեգրացիոն գործընթացը Ռուսաստանի Դաշնության առաջնորդությամբ:
Մեջ մեջքի հետևում մեր ապագայի վերաբերյալ որոշումների կայացման հիմքում թե կապիտուլյանտը, թե իր հետ բանակցող կողմերը դնում են չարաբաստիկ 53% աջակցությունը:
Մեր շահերի հաշվին ցանկացած գործարք կարելի է կանխել միայն՝ ոչնչացնելով «ժողովրդական աջակցության» միֆը»: