«Պաշտպանության փոխնախարար պարոն Սարգսյանն այստեղ է, բայց հարցը չէր լսում». Տիգրան Աբրահամյանը՝ Արման Սարգսյանին

Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ սահմանային իրավիճակի վերաբերյալ ընդդիմության պահանջին՝ հրավիրել հանձնաժողովի արտահերթ նիստ և տարբեր գերատեսչությունների ղեկավարներին հարց ուղղել։

«Ըստ էության մենք խոսում ենք մի բանի մասին, որը կարող էր տեղի ունենալ նաև այլ ձևաչափով, կարող էր լիներ այլ առաջարկ, որպեսզի այդ քննարկումները տարվեին այլ ռեժիմով՝ պայմանական փակ ռեժիմով։ Այս իրավիճակում գոնե հստակ կլիներ, որ մեր կողմից ներկայացված այդ պաշտոնատար անձինք ունեն ասելիք, պատրաստ են գոնե նվազագույնը հաշվետու լինել խորհրդարանում կամ նվազագույնն այս հանձնաժողովում»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։

Միաժամանակ պատգամավորը տեղեկացրեց, որ բազմաթիվ գրություններ է  ուղարկել Գլխավոր շտաբի պետին, Պաշտպանության նախարարին, և ԳՇ պետը նույնիսկ օրենքի խախտումով չի պատասխանել դրան, հարցմանը ոչ ամբողջական ձևով պատասխանել է ՊՆ-ն։

«Եթե, օրինակ, ես խոսում եմ սահմանի մասին և ներկայացնում եմ իմ մոտեցումը, ես սովոր եմ, որ օգտագործեմ այն համապարփակ տեղեկատվությունը, որը ես ունեմ, որը ստացվում է սպաներից, սահմանամերձ բնակավայրի բնակիչներից և տեղում դիտարկումներից։  Ես դիմել էի ԳՇ-ին, նաև ԱԱԾ տնօրենին, որպեսզի սահմանային տարբեր կետերում դիտարկումներ իրականացնեմ։ Սահմանապահ զորքերի հրամանատարը տվել է թույլտվություն, օրինակ՝ Սյունիքից Գորիս-Կապան հատվածում  որոշակի սահմանափակումներով դիտարկումներ անցկացնելու համար։ Սակայն ԳՇ պետը չի արձագանքել իմ նամակին, իսկ ՊՆ-ն պատասխանել է, որ նպատակահարմար չեն համարում սահմանի այդ հատվածում դիտարկումներ անցկացնելը։  Պաշտպանության փոխնախարար պարոն Սարգսյանն այստեղ է, բայց հարցը չէր լսում»,- ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն  8-րդ անգամ քննարկեց հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արթուր Ղազինյանի ընտրության հարցը և 8-րդ անգամ  իշխանական անդամները չընտրեցին նրան։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս