
Պիտի կոալիցիոն ղեկավարություն կազմել․ ՔՊ-ի ներկայացուցիչ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության ավագանու անդամներից Համլետ Մոսինյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«ԳՅՈՒՄՐՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ, սթափ մտածելով, հանգում ես հետևյալ մտքին. արտառոց արդյունք չկա:
Հայրաքաղաքը քաղաքական տեսակետից երբեք միագույն չի եղել և պետք էլ չի, որ միագույն լինի:
Հիմա ինչ կարելի է անել /կամ հավանաբար ինչ կարվի/:
Քանի որ քաղաքին հանդարտ, հավասարակշռված կառավարում է անհրաժեշտ, պիտի կոալիցիոն ղեկավարություն կազմել:
Ամենամեծ 2 խմբավորումը միասին ստանձնում են քաղաքի և մարզի ղեկը 2 տարբերակից մեկով.
1-ին տարբերակ.
– հայրաքաղաքի համայնքապետը ընտրվում է «Բալասանյան դաշինք սոցիալական կուսակցությունից՛» /ԲԴՍԿ/, իսկ տեղակալները ,«Քաղաքացիական պայմանագիր՛» կուսակցությունից /ՔՊԿ/
-Շիրակի մարզպետը նշանակվում է ՔՊԿ-ից, իսկ տեղակալները՝ ԲԴՍԿ-ից
2-րդ տարբերակ.
-քաղաքապետ ընտրվում է ՔՊԿ-ից, իսկ տեղակալները՝ ԲԴՍԿ-ից
-Շիրակի մարզպետ նշանակվում է ԲԴՍԿ-ից, իսկ տեղակալները՝ ՔՊԿ-ից:
Դրանից հետո հաշտ ու համերաշխ աշխատում են ինչպես անցած 3 տարիներին, իսկ վիճելի հարցերը լուծվում են ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում:
Սա են պահանջում Գյումրու և նրա բնակչության, ինչպես նաև մեր երկրի շահերը»,-նշել է նա: