
Ռուսաստանից Երևան է տեղափոխվել 10 տոննա հումանիտար օգնություն՝ Արցախի կարիքավոր բնակիչների համար. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի օդատիեզերական ուժերին պատկանող Իլ-76ՄԴ օդանավերով Երևան է հասցվել հերթական հումանիտար բեռը՝ նախատեսված Արցախում բնակվող բազմազավակ և տեղահանված ընտանիքների համար: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, փոխանցում է tert.am-ը:
Հումանիտար օգնությունը հավաքվել է բարեգործական կազմակերպությունների կողմից և Հայաստան է ուղարկվել Մոսկվայի մարզում գտնվող «Չկալովսկի» օդակայանից:
«Ներկա պահին իրականացվում է հումանիտար օգնության բեռնումը պաշտպանության նախարարության տրանսպորտային միջոցներում՝ Ստեփանակերտ տեղափոխելու համար»,- ասել է ՌԴ օդատիեզերական ուժերի ներկայացուցիչ Սեմյոն Բլեսը:
Նշվում է, որ հումանիտար ուղեբեռն օգնություն է նախատեսում նաև առանձին շրջանների կրթական հաստատությունների համար, որոնք ամենից շատ վերականգնման կարիք ունեն: