Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հոկտեմբերի 18-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է․
«Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝
1. Վլադիմիր Հովհաննիսյանին ազատել հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից՝ հատուկ քննչական ծառայության լուծարման հիմքով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-255-Ն օրենքն ուժը կորցրած ճանաչելու օրվանից»,-նշվում է որոշման մեջ:
Հովհաննիսյանը ծնվել է 1973թ. ապրիլի 12-ին Երևանում՝ ծառայողի ընտանիքում: Բարձրագույն կրթությունն ստացել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, որն ավարտել է 1995 թվականին՝ ստանալով իրավագետի որակավորում: Միաժամանակ, ավարտել է ԵՊՀ ռազմագիտական ամբիոնը՝ ստանալով լեյտենանտի կոչում: Մասնագիտական գործունեությունն սկսել է ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության քննչական գլխավոր վարչության Շահումյանի քննչական բաժնում՝ աշխատելով որպես քննիչ:
1998-1999թթ ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության քննչական գլխավոր վարչության Շահումյանի քննչական բաժնի քննիչ
1999-2000թթ ՀՀ գլխավոր դատախազության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ
2000-2007թթ ՀՀ գլխավոր դատախազության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության ավագ քննիչ
2007-2008թթ ՀՀ գլխավոր դատախազության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության դատախազ
2008-2012թթ ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ
2012-2013թթ ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ
Տիրապետում է հայերենին, ռուսերենին և անգլերենին:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
ՀՀ Նախագահի 2013թ. նոյեմբերի 21-ի հրամանագրով պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
Ունի արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: