
Պարտվեց այն թիմը, որն արժանի էր հաղթանակի. Ժոզե Մոուրինյո

Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դժգոհ է «Յուվենտուս»-ից կրած պարտությունից:
«Յուվենտուս»-ի դեմ խաղում ես տես մեծագույն ակումբ «Ռոմա»: Հրաշալի գործող թիմը յուրաքանչյուր դրվագում վստահ էր, համարձակ և հավատով: Պարտվեց այն թիմը, որն արժանի էր հաղթանակի»,-ասել է Մոուրինյոն:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 8-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում Թուրինում մրցեց «Յուվենտուս»-ի հետ և պարտվեց նվազագույն հաշվով: Հանդիպման միակ գնդակը 16-րդ րոպեին խփեց Մոյեզ Քինը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Այս տուրից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում 4-րդն է: