
Սամուել Սևյանը ԱՄՆ շախմատի առաջնության առաջատարներից մեկն է

Շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնության առաջատարներից մեկը Սամուել Սևյանն է:
10 տուրից հետո Սևյանը 6 միավորով երեք առաջատարներից մեկն է: Նույնքան միավոր ունեն նաև Ֆաբիանու Կարուանան և Ուեսլի Սոն: Առաջնության ավարտին մնացել է մեկ տուր:
Կանանց մրցաշարում Տաթև Աբրահամյանը, 10 հնարավորից հավաքելով 5 միավոր, դեռևս 5-րդն է:
ԱՄՆ շախմատի տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 12 գրոսմայստեր: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 194 հազար ԱՄՆ դոլար: Այն բաղկացած է 11 տուրից և կեզրափակվի հոկտեմբերի 18-ին: