Առուշ Առուշանյանն առաջատարն է Գորիսում կայացած ՏԻՄ ընտրություններում

Գորիսի կալանավորված համայնքապետ Առուշ Առուշանյանի տեղակալ Մենուա Հովսեփյանը ընտրատեղամասում ներկայացրեց ընտրությունների արդյունքները, և հայտնեց, ըստ դրանց, Առուշ Առուշանյանի ու նրա ղեկավարած դաշինքի հաղթանակի մասին։ Նրա խոսքով` Առուշանյանի օգտին են քվեարկել 10 400 քվեարկողից 6286-ը։ Առուշ Առուշանյանը, նախնական տվյալներով, կրկնակի ձայներով առաջ է անցել իշխանական թեկնածուից։

Նա նաև ասաց, որ եթե Առուշ Առուշանյանն այստեղ լիներ, այս հաղթանակը կնվիրեր պատերազմում նահատակված մեր տղաներին։

«Առուշ Առուշանյան» դաշինքից ավելի վաղ տեղեկացրել էին, որ Գորիս խոշորացված համայնքի 14 տեղամասի ամփոփ տվյալներով «Առուշ Առուշանյան» դաշինքը ստացել է 4256, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2389, իսկ «Հայ ազգային կոնգրեսը» 140 ձայն։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ 9 բնակավայրերում ՏԻՄ ընտրություններ էին անցկացվում։ Գորիսի համայնքի ղեկավարի ընտրություններում նախնական տվյալներով հաղթած Առուշանյանը կալանավորված է և քարոզարշավին չի մասնակցել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031