«Հայաստանը կորցրեց բարձր անհատականության, իրավաբան-փաստաբանի, իսկ ես լավագույն ընկերոջ»․ Ավետիք Իշխանյանը՝ Ռուբեն Սահակյանի մասին
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Մահացել է Ռուբեն Սահակյանը։ Մարդ, ով իր ողջ կյանքում մնաց սկզբունքային։ Մարդ, ով ոչ միայն փայլուն անձնավորություն էր, այլև առաջնակարգ մասնագետ։ Կարծում եմ, կհամաձայնեն բոլոր որակյալ փաստաբանները, որ Ռուբեն Սահակյանը, հետխորհրդային Հայաստանում առաջինն էր և հենց նա հիմք դրեց հայկակական փաստաբանական մտքի դպրոցը։
Ինքս Ռուբեն Սահակյանի հետ ծանոթացել եմ 1997թ․, քաղաքական դատավարությունների ժամանակ։ Ես հասարակական պաշտպան էի, Ռուբեն Սահակյանը՝ փաստաբան։ Նրա խորհրդով հետագայում ավարտեցի իրավաբանական ֆակուլտետը և դարձա փաստաբան։
Այդ տարիներից սկսվեց մեր բարեկամությունը։ Հաճախ էինք հանդիպում, խմում, կատակում։ Ռուբեն Սահակյանը , ամեն ինչից զատ, օժտված էր հումորի բարձր զգացումով։ Ի՞նչ ասեմ, Հայաստանը կորցրեց բարձր անհատականության, իրավաբան-փաստաբանի, իսկ ես լավագույն ընկերոջ»։