Դավիթաշենում գործող «Գեյմզոն» խաղասրահի դիմաց կրակոցներ են հնչել․ shamshyan.com
Այսօր կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեություններ են ստացվել, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասում կրակոցներ են հնչել:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:
Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սահակյանն ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները տաք հետքերով պարզել են, որ կրակոցները արձակել է Դավիթաշեն 2-րդ թաղամասի բնակիչ, 43-ամյա Սուրեն Գրիգորյանը:
Կրակոցների արդյունքում, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Ս. Գրիգորյանը տաք հետքերով հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ ներկայացվել է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել է:
Փաստի առթիվ ավագ քննիչ Մարտիկյանի որոշմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։