Սևակ Խանաղյանը երկրպագուների դատին է հանձնել «Երազ» երգը
Սևակ Խանաղյանը երաժշտասերներին է ներկայացրել «Երազ» (Сон) ստեղծագործությունը, որի հոլովակն արդեն երգչի YouTube-ի պաշտոնական ալիքում է:
Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Յան Բրուտն է, գործիքավորումն իրականացրել է Լևան Բրաունը:
Հեղինակ-կատարող Սևակ Խանաղյանը ծնվել է 1987 թվականին Հայաստանում` Տաշիրի մարզի Մեծավան գյուղում: Երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը ծնվել է այն ժամանակ, երբ լսել է հոր՝ ակորդեոնով կատարումները: Ավարտել է տեղի երաժշտական դպրոցը: Դպրոցական տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա: Սովորել է Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի, Մոսկվայի պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժիններում: Մասնակցել է մի շարք հեղինակավոր մրցույթների` «Главная сцена», «Голос», «X factor»: 2018 թվականին երգիչը «Քամի» ստեղծագործությամբ ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում: