Մեր դեղամիջոցը Ռուսաստանում անցել է Քովիդի դեմ բուժման ուսումնասիրությունը. Վյաչեսլավ Լեշիկ

Ռուսական «Վալենտա» ընկերությունը մեկն է այն ընկերություններից, որ մասնակցում էր «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի  և «Ընտանեկան
բժշկության ակադեմիական միավորման համատեղ կազմակերպած Ներքին և
ընտանեկան բժշկության կոնգրեսին:

Ընկերության ներկայացուցիչ Վյաչեսլավ Լեշիկի խոսքով՝ նման հանդիպումները հնարավորություն են տալիս ներկայացնելու բժշկության ոլորտում ի հայտ եկող նորությունները: 168.am-ի հետ զրույցում Վյաչեսլավ Լեշիկը տեղեկացրեց, որ  կորոնավիրուսի դեմ պայքարում հիվանդներին ու բժիշկներին առաջարկում են իրենց ընկերության դեղամիջոցը:

«Մենք ունենք Ինգավիրին դեղամիջոցը, որն անցել է կորոնավիրուսով վարակվածների բուժման ուսումնասիրությունը: Ու առաջիկայում մենք շարունակելու ենք այդ պրակտիկան, այսինքն՝ փնտրելու ենք հնարավորություններ, որոնք կօգնեն այս՝ իսկապես լուրջ հիվանդության բուժման համար՝ ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիների, այլև՝ այն երկրների քաղաքացիների համար, որոնք դրա կարիքն ունեն»,- ասաց Վյաչեսլավ Լեշիկը:

«Վալենտա» ընկերության ներկայացուցչի  խոսքով՝ իրենց ոլորտի ներկայացուցիչների միտքն ու սիրտը միայն կորոնավիրուսը չպետք է գրավի, որովհետև կան նաև այլ հիվանդություններ, ու իրենց ընկերությունը  միայն բժշկության «պոպուլյար» ուղղությունների վրա չի կենտրոնանում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս