
6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սողոմոնի կղզիների մերձակայքում

Հոկտեմբերի 15-ին 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սողոմոնի կղզիներից ոչ հեռու, որոնք գտնվում են Խաղաղ օվկիանոսի հարավ – արեւմտյան մասում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:
Երկրաբանական ծառայության տեղեկատվությամբ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել էկղզիների պետության մայրաքաղաք Հոնիարայից (բնակչությունը շուրջ 56,2 հազար) 180 կիլոմետր դեպի հյուսիս – արեւմուտք: Օջախն ընկած է եղել 33 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: