Բաժիններ՝

35-ամյա տղամարդը մտել է բժշկական կենտրոն, և գրպանից հանելով դանակը՝ բուժքույրերին սպառնացել է

Հոկտեմբերի 13-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ «Արթիկ» բժշկական կենտրոնի ընդունարան շտապ ոստիկաններ մոտենան:

Անմիջապես մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 00.30-ի սահմաններում 35-ամյա տղամարդը արյան ճնշումը չափելու պատրվակով մտել է բժշկական կենտրոնի ընդունարան, մուտքի դռան վրայի բանալիով փակել այն, ապա գրպանից հանելով դանակը՝ ընդունարանի հերթապահ բուժքույրերից պահանջել սեղանին դնել բջջային հեռախոսները և իրեն տալ ունեցած փողը:

Ժամը 01.00-ին տղամարդը վնասազերծվել և բերման է ենթարկվել ոստիկանության Արթիկի բաժին:

Հանցագործության գործիք դանակը վերցվել է:

35-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031