
Պատահար` Աշտարակի խճուղում

Հոկտեմբերի 13-ին, ժամը 10։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1980 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: