Հրապարակվել է Քսենիա Սոբչակի մեքենայի մասնակցությամբ մահացու վթարի տեսանյութը
Հրապարակվել է հայտնի հաղորդավարուհի Քսենիա Սոբչակի մեքենայի մասնակցությամբ մահացու ճանապարհատրանսպորտային վթարի տեսանյութը: Այն հրապարակել է RT-ի թելեգրամյան ալիքը:
Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 10-ի գիշերը. մեքենան, որով երթևեկում էր հեռուստահաղորդավարուհին, բախվել է Volkswagen-ին: Զոհվել է Volkswagen-ի ուղևոր 35-ամյա Եկատերինա Տարասովան: Եվս երկուսը վիրավորվել են:
Հաղորդվում է, որ Mercedes-ի վարորդն իրեն մեղավոր է ճանաչել և այժմ գտնվում է տնային կալանքի տակ: Քսենիա Սոբչակը գործով անցնում է որպես վկա: