«Ես Իոաննիսյանի դեմ ոչինչ չունեմ, բայց նրա գրածը աբսուրդ է». Կարպիս Փաշոյան

Կարպիս Փաշոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ես ռազմական գործը այսպես եմ պատկերացնում․ Եթե թեժ ռազմական գործողությունների ընթացքում շտաբում կամ էլ հրամանատարական կետում կողմնակի մարդիկ են հայտնվում, օրինակ՝ Դանիել Իոաննիսյանը, ապա նրան և ցանկացած մեկի պետք է բռնությամբ հեռացնել, օրինակ՝ գցես մեքենայի բեռնախցիկը և ուղարկես կուբախտ։

Ես Իոաննիսյանի դեմ ոչինչ չունեմ, նույնիսկ ջերմ մարդկային հարաբերություններ կան, բայց նրա գրածը աբսուրդ է։ Եթե նա ուզում էր մասնակցել պատերազմին, ապա կարող էր զինվորագրվել և շարքային զինվորի կարգավիճակով իր առաքելությունը իրականացնել։

Ի՞նչ է նշանակում մասնակցել է հետազախուզական աշխատանքներին, քաղաքացիական կողմնակի անձը ի՞նչ իրավունք ունի նման տեղեկությունների տիրապետել։

Ո՞ւր են եղել հրամանատարաները, ո՞վ պետք է պատասխան տա էս փնթիության և բարդակի համար։ Եվ ի վերջո ո՞վ է քանդել 1-ին ՊՇ-ն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031