Պուտինի և Փաշինյանի բանակցությունները ենթադրում են զրույց և աշխատանքային ճաշ. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների ձեւաչափը ենթադրում է զրույց եւ աշխատանքային ճաշ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի ռուս-հայկական հարաբերություններին՝ այստեղ վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցի շրջանակում: Կլինեն զրույց եւ ապա աշխատանքային ճաշ»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը: Բացի դրանից, Կրեմլի Մեծ պալատի Գեորգիեւյան դահլիճում Պուտինը կհանդիպի VIII գումարման Պետական դումայի պատգամավորների հետ: «Ելույթ կունենա Պուտինը, ելույթ կունենա Վոլոդինը»,- հավելել է նա:

Բացի դրանից, Պեսկովի խոսքով՝ Պուտինի մոտ պլանավորված են «մի երկու աշխատանքային հանդիպումներ ոչ հրապարակային բնույթի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031