
ՀՖՖ-ն շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան 95-ամյակի կապակցությամբ:
ՀՖՖ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնել Նիկիտա Սիմոնյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման մեջ անգնահատելի ավանդ ունենալու համար: «Սիմոնյանի անվան հետ են կապված հայկական ֆուտբոլի ամենավառ էջերը: Եվս մեկ անգամ շնորհավորելով հոբելյարին՝ մաղթում ենք նրան քաջ առողջություն, երջանկություն և բարեկեցություն»,-ասված է հաղորդագրության մեջ: