Բաժիններ՝

«Կենտրոնացեք ա՛յդ խմբի վրա, առաջին հերթին պատվաստեք ա՛յդ մարդկանց, իջեցրեք մահացությունը, նոր անցեք այլ տարիքային խմբերին»

Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սթափության կոչ

Կոչ եմ անում առողջապահության նախարարությանը վերջ տալ այն աբսուրդին, որը տիրում է թեստավորման և պատվաստման ոլորտներում։

? Երկրում առկա լաբորատոր ենթակառուցվածքը պատրաստ չէր ՊՇՌ հետազոտման նման ծավալներին, մարդիկ օրերով սպասում են հետազոտման պատասխանին, ամբողջ համակարգը սպասարկում է հավաստագրերի համար դիմած մարդկանց, գոյանում են հերթեր և արդյունքում սահմանափակվում է թեստավորման իրական կարիք ունեցող մարդկանց հասանելիությունը այդ ծառայությանը։ Իսկ իրական հիվանդության դեպքում ախտորոշման ուշացումը կարող է ճակատագրական լինել։

Հիմա այս որոշումով դուք մահացությունը իջեցնո՞ւմ եք, թե՞ խթանում եք։ Բացի դրանից, թեստավորման նման ծավալները լաբորատոր այս սահմանափակ ռեսուրսների պայմաններում, շատ արագ բերելու են որակի նվազեցման, անձնակազմի գերհոգնածության և այլ հնարավոր ռիսկերի՝ իր բոլոր բացասական հետևանքներով։

❗Դադարեցրե՛ք թեստավորման և պատվաստման պարտադրանքը, դրանով միայն վնաս եք տալիս պատվաստման գաղափարին։

?Մահացածների մոտավորապես 85%-ը 60-ից բարձր տարիքային խմբում են․ կենտրոնացեք ա՛յդ խմբի վրա, առաջին հերթին պատվաստեք ա՛յդ մարդկանց, իջեցրեք մահացությունը, նոր անցեք այլ տարիքային խմբերին, եթե դրա կարիքը լինի։ Ձեր հրամանի տակ ընկնող մարդկանց քանի՞ տոկոսն է 60-ից բարձր տարիքային խմբում, ու՞մ եք դուք պատվաստում։ Այս ահռելի ռեսուրսները վատնելով որևէ նշանակալի ազդեցություն չեք ունենա համաճարակի վրա։

❗Իրական հակապատվաստումային քարոզը դո՛ւք եք անում ձեր այս չհիմնավորված գործողություններով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս