Ղրղզստանի կառավարությունը հրաժարական է տվել
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հրամանագիր է ստորագրել երկրի կառավարության հրաժարականի վերաբերյալ: Այդ մասին հոկտեմբերի 12-ին հաղորդել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Սադիր Ժապարովը հրամանագիր է ստորագրել «Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի հրաժարականի մասին: Հրամանագրի համաձայն, նախարարների կաբինետի գործող կազմը հրաժարական է տվել»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Մարդիկ, որոնք զբաղեցնում են Ղրղզստանի նախարարների կաբինետի անդամների պաշտոնները, կշարունակեն իրենց պարտականությունների կատարել մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի ձեւավորումը, նշել են մամուլի ծառայությունում:
Ապրիլի 11-ի հանրաքվեով ընդունվել է Ղրղզստանի Սահմանադրության նոր խմբագրումը, որի համաձայն, հանրապետությունն անցել է կառավարման նախագահական ձեւի: Երկրի հիմնական օրենքի փոփոխությունների համաձայն, կառավարությունը վերափոխվել է նախարարների կաբինետի. նախարարների կաբինետի նախագահը միաժամանակ զբաղեցնում է հանրապետության նախագահի վարչակազմի ղեկավարի պաշտոնը:
Ղրղզստանի հին Սահմանադրության համաձայն, որն ընդունվել է 2010 թվականին, կառավարության անդամների նշանակման լիազորությունը եղել է երկրի խորհրդարանինը, իսկ նախագահն իրավունք է ունեցել համաձայնել կամ չհամաձայնել հրաժարականի հետ:
Նոր Սահմանադրությունը պետության ղեկավարին, որը գլխավորում է գործադիր իշխանությունը, թույլ է տալիս որոշել կառավարության կառուցվածքը, նշանակել կամ հեռացնել նախարարների կաբինետի նախագահին եւ նրա անդամներին: Մայիսի 5-ին «Սադիր Ժապարովը ստորագրել է Ղրղզստանի նոր Սահմանադրությունը: Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահի պաշտոնակատար Ուլուկբեկ Մարիպովը երկրի վարչապետ է նշանակվել փետրվարի 3-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: