Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով 973 մահ են արձանագրել մեկ օրում. դա նոր առավելագույնն է
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 973-ով՝ մեկ օր առաջվա 957-ի դիմաց՝ մինչեւ 218 345:
Հոկտեմբերի 12-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։վիրուսի պատճառով 900-ից ավելի մահ մեկ օրում:
Նոր հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակի ավարտից հետո) աճել է մինչեւ 2,79 տոկոս, հետեւում է շտաբի տվյալներից: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 28 190-ով՝ մինչեւ 7 832 964:
Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,36 տոկոս:
Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այն հիվանդների քանակը, ովեր բուժում են անցնում այս պահին, ավելացել է մինչեւ 720 334, հետեւում է շտաբի տվյալներից: Կորնավիրուսով վարակվելուց հետո բուժվածների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել է 20 706-ով՝ մինչեւ 6 894 285:
Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ նվազել է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 88 տոկոսը:
Մոսկվայում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 4 699-ով՝ մեկ օր առաջվա 5 002-ի դիմաց՝ մինչեւ 1 688 376:
Հարաբերական արտահայտությամբ աճը կազմել է 0,28 տոկոս: Մայրաքաղաքում կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը մեկ օրում աճել է 70-ով՝ մեկ օր առաջվա 71-ի դիմաց՝ մինչեւ 29 808, հետեւում է շտաբի հաղորդագրությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: