Բաժիններ՝

Ծիծեռնակաբերդի խճուղուց հետախուզվողներ են բերման ենթարկվել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացրին Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ:

Հոկտեմբերի 8-ին, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, նրանք Ծիծեռնակաբերդի խճուղուց բերման ենթարկեցին մայրաքաղաքի Շերամի փողոցի և Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչներ, 27 և 32 տարեկան երկու տղամարդկանց: Սասունիկ գյուղի բնակչի մոտ հայտնաբերվեց 4,36 գրամ, իսկ երևանցու մոտ` 26,8 գրամ դեղնականաչավուն զանգված:

Ըստ նրանց` հայտնաբերված մարիխուանա տեսակի թմրամիջոցն իրենցն է և իրենց օգտագործման համար:

Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս