Բաժիններ՝

Տարոն Ոսկանյանը կարևորում է Ռումինիայի դեմ առաջիկա հանդիպումը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան ՏարոնՈսկանյանի կարծիքով Ռումինիան ուժեղ մրցակից է:

«Ռումինիան ուժեղ թիմ ունի: Դեռևս առաջին խաղից գիտենք նրանց ուժը: Փորձելու ենք կենտրոնանալխաղի վրա և հաղթել: Խաղադաշտ դուրս չենք գալու ոչ-ոքի խաղալու համար: Այս հանդիպումը մեզ համար շատ կարևոր է` մյուս հանդիպումներում հնարավորությունները պահպանելու համար»,- նախախաղային ասուլիս ընթացքում ասաց Ոսկանյանը:

ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի ութերորդ մրցափուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս