Բաժիններ՝

«Որքա՞ն ժամանակ են այս էժան թեսթերը 25.000-ով վաճառել քաղաքացիների վրա». Մարինա Խաչատրյան

ԲԺիշկ, նյարդաբան Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ աշխատող քաղաքացիները յուրաքանչյուր 14 օր մեկ պետք է ՊՇՌ թեսթ ներկայացնեն գործատուին և ՊԵՏՔ Է ԱՅԴ ԹԵՍԹԸ ԿԱՏԱՐԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՇՎԻՆ։

ԻՍԿ ՀԻՄԱ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ !!!
Նախարարության պաշտոնական պատասխանի համաձայն ՊՇՌ թեսթերը ձեռք են բերվում 1050 – 3000 ՀՀ դրամով։

ՀԱՐՑԵՐ.

Որքա՞ն ժամանակ են այս էժան թեսթերը 25.000-ով վաճառել ՀՀ քաղաքացիների վրա։

Ինչու է թեսթերի գինը հիմա 7000-8000 դրամ

Ինչով են զբաղված տեսչական մարմիններն ու սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունները»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս