Բաժիններ՝

Բացահայտվել է Գեղամասար գյուղում արված բնակարանային գողությունը

Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին Գեղարքունիքի մարզային վարչության գործընկերների հետ: Հոկտեմբերի 4-ին, գողություն կատարելու կասկածանքով, նրանք բաժին բերման ենթարկեցին Գեղամասար գյուղի բնակիչներ, 21 և 22 տարեկան երկու երիտասարդի: Իրենց խոստովանությամբ երիտասարդները հաստատեցին տեղեկությունը. օգտվելով տանտերերի բացակայությունից՝ սեպտեմբերի 30-ի կեսգիշերին դռան կախովի կողպեքի օղը տեխնիկական միջոցով տեղահան են արել, մտել համագյուղացու տուն և խոհանոցից գողացել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի շարժիչ, փոխանցման տուփ, չորս անիվ, մեկ հովացման սարք, մեկ բենզասղոց և դետալների սոսնձման մեկ սարք:

Տուժածին պատճառվել է մոտ 330 հազար դրամի վնաս:

Գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս