
Ատրճանակից կրակել էր ու հայհոյանքներ հնչեցրել. տղամարդը ձերբակալվել է

Հոկտեմբերի 5-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Կայծակ Անդրեասի փողոցի շենքերից մեկում մի տղամարդ անկանոն կրակում է:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 19.50-ի սահմաններում շենքի բակում ավտոմեքենան կայանելու շուրջ վիճաբանության ժամանակ 47-ամյա տղամարդը բռունցքով հարվածել է մի քաղաքացու դեմքին, հայհոյանքներ հնչեցրել և կրակել ատրճանակից:
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները հայտնաբերել և, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 47-ամյա տղամարդուն։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: