
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հոկտեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 28.40C (2003 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 0.70C (1971թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 14.40C