
Արմեն Աշոտյանը les Républicains կուսակցության նախագահին ներկայացրել է Արցախյան վերջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակը

Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ֆրանսիա աշխատանքային այցի ընթացքում այսօր հանդիպել եմ les Républicains կուսակցության նախագահ պարոն Christian Jacob-ի հետ։
Փոխանցելով նախագահ Սերժ Սարգսյանի ողջույները՝ ընդգծել եմ երկու քույր կուսակցությունների կապերի ամրապնդման կարևորությունը հայ-ֆրանսիական բարեկամության, տարածաշրջանային և եվրոպական քաղաքականության համատեքստում։
Հանգամանորեն ներկայացրել եմ Արցախյան վերջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և մեր ժողովրդին հուզող հիմնական հարցերը, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի և Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանն առնչվող։
Քննարկել ենք Հայաստանում ֆրանկոֆոնիայի ընդլայնման հնարավորությունները։
Նախնական պայմանավորվածություն է ձեռքբերվել Ռոտերդամում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության EPP – European People’s Party համագումարի շրջանակներում երկու կուսակցությունների առաջնորդների հանդիպումը կազմակերպելու հարցում»։