
Թուրքիայի և Իրանի միջև քաղաքական խորհրդակցություններ են մեկնարկում

Հոկտեմբերի 8-ին Անկարայում Իրանի Իսլամական Հանրապետության և Թուրքիայի արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ են իրականացվելու։ Այդ մասին հայտնում են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հիշյալ խորհրդակցությունները կանցկացվեն փոխարտգործնախարարների մակարդակով: Նշվում է, որ դրանց ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր և մտքերի փոխանակում անել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների վերաբերյալ: