«Գրությունիցս 23 օր է անցել…». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սեպտեմբերի 14-ին գրություն էի ուղղել ՀՀ ոստիկանապետին՝ տեղեկացնելով, որ ԱԺ-ում քաղաքացիների ընդունելիության ժամանակ, մեր քաղաքացիներից մեկը տեղեկացրել է իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ իրականացրած բռնության և ճնշումների մասին։

Ակնկալում էի, որ ոստիկանությունը մանրամասն կստուգի տեղեկությունները և համապատասխան ընթացակարգերի հիման վրա միջոցառումներ կիրականացնի։

Միաժամանակ նշել էի, որ գրությանս ընթացքի և արդյունքների մասին տեղեկացնեն նաև ինձ։

Գրությունիցս 23 օր է անցել՝ ոչ միայն խախտվել է պատգամավորին պատասխանելու ընթացակարգային ժամանակը, այլ ինձ դիմած քաղաքացու ընտանիքի անդամը տեղեկացրել է, որ ոստիկանությունից իրենց չեն արձագանքել, ավելին՝ պնդում է, որ այս ընթացքում նաև այլ խնդիրներ են ունեցել։

Հիմա հարց ոստիկանապետին. ինչո՞վ եք զբաղված՝ ոստիկանության համազգեստ փոխելո՞վ, ծառայության իմիտացիայո՞վ, թե՞ հայրենիքը պարտության տանողի քմահաճույքներով։

Համակարգում ծառայող բարեխիղճ ոստիկաններ ճանաչում եմ և դեռևս սահմանափակվում եմ այսքանով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031