«Չեմ կարող ապացուցել, որ թերթը ֆինանսավորվում է Օսմանյան կայսրության կողմից, բայց որ տարիներ շարունակ ծառայել է դրա վերակենդանացման գործին ակնհայտ է»․ Ավետիս Բաբաջանյան
Լրագրող Ավետիս Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «2002 կամ 2003 թվականներ էր, Ազգային Ժողովի ֆոյեում ինձ և Նաիրա Զոհրաբյանին մոտեցավ այն ժամանակ արդեն սոցապ փոխնախարար, ԱԺՄ-ական Ֆիլարետ Բերիկյանը և շատ լուրջ տոնով հայտարարեց, որ ինքը պարզել է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը ֆինանսավորվում է Օսմանյան կայսրության կողմից:
Մենք այդ ժամանակ աշխատում էինք այդ թերթում, և նրա հեռանալուց հետո սկսեցինք ծիծաղել Բերիկյանի վրա, մտածելով որ երևի մարդը խելքը գցել է` Օսմանյան կայսրությունը առնվազն 85 տարի դադարել էր գոյություն ունենալ: Հիմա ես ամենայն լրջությամբ ներողություն եմ խնդրում պարոն Բերիկյանից, որովհետև համոզված եմ, որ նա առավել քան ճիշտ էր:
Ես չեմ կարող ապացուցել, որ թերթը ֆինանսավորվում է Օսմանյան կայսրության կողմից, բայց որ տարիներ շարունակ ծառայել է դրա վերակենդանացման գործին ակնհայտ է»: