
Ուֆայում գերազանցել է 83-ամյա վաղեմության ջերմաստիճանային ռեկորդը

Հոկտեմբերի 5-ին Ուֆայում գրանցվել է օրվա ջերմաստիճանի բացարձակ նվազագույն ցուցանիշ: Այդ մասին հաղորդել է Հիդրոօդերեւութաբանության եւ շրջակա միջավայրի մոնիթորինգի Բաշկիրիայի վարչության մամուլի ծառայությունը:
«2021 թվականի հոկտեմբերի 5-ի գիշերը «Ուֆա-Դեմա» օդաբանական կայանում գերազանցել է օդի ջերմաստիճանի բացարձակ նվազագույնը, որը կազմել է ըստ Ցելսիուսի մինուս 6,7 աստիճան»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նախորդ ռեկորդը գրանցվել էր 1938 թվականին. այն ժամանակ այդ նույն օրը օդի նվազագույն ջերմաստիճանը կազմել է 4,5 աստիճան: Հանրապետությունում այս գիշեր ջերմաչափի սյունն իջել է մինչեւ մինուս 12 աստիճան, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: